Անշնորհքություն է, ԱԺ-ում անվտանգության աշխատակիցներն ավելի շատ են, քան պատգամավորները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Կարծում եմ,՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության սադրանքները չստացվեցին, մենք տեսել ենք, թե ինչպես ԱԺ-ի փոխխոսնակի քվեարկությունը հաշվարկած քայլերով իշխանությունը խափանում էր, այս ամենը էժան մանիպուլյացիներ են, և պետք է ասել, որ իրենք մանիպուլյացիաների վարպետ են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև այսօր տեղի ունեցած միջադեպին:

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում բավական մեծ թվով անվտանգության աշխատակիցների ներկայությանը՝ Վահե Հակոբյանը նշեց.

«Անշնորհքություն է, ԱԺ-ի դահլիճում անվտանգության աշխատակիցներն ավելի շատ են, քան պատգամավորները»:

Պատգամավորը, խոսելով տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահի իր թեկնածության առաջադրմանը, և հարցին, թե արդյո՞ք իշխանությունն իրեն կընտրի, Վահե Հակոբյանը նշեց, որ եթե իրեն որպես հանձնաժողովի նախագահ չընտրեն, ապա ինչպես Իշխան Սաղաթելյանի դեպքում խմբակցությունը կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:

--00--ԱՀ