Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում  հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ չի հանձնել»,- ասել է Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 168․am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։