Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

ԱԻՆ

Օգոստոսի 1-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Մ․ Ս․-ի (ծնված 1989 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 --00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս