Քաղաքացին ցանկացել է նետվել կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

ԱԻՆ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (արարական սեռի, ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը և ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00--ԱԹ