10-15 րոպեում Թբիլիսյանից՝ Դավթաշեն և Զովունի.Կոտայքի մարզ տանող շրջանցիկ թունելը կնորոգվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Թբիլիսյան խճուղուց 10-15 րոպեում Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն է ստեղծվում: Համապատասխան ճանապարհահատվածը բարեկարգվում է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և մանրամասներ ներկայացրել:

«Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝ վարորդներին զրկելով Կոմիտաս-Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:

Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն», - գրել է Հակոբ Կարապետյանը:

--00—ԼՄ