Կոտայքում ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է այգում․ մահացածը ՀՀ-ի լավագույն կենսաբաններից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

նկար

Հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմանում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի  բժշկական կենտրոնի բժիկնների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դարձի բերել, և մահացածի մարմինը մոտեցրել օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը Հայաստանի լավագույն կենդանաբաններից էր։ Այդ հատվածում նպանատիպ վթարներ հաճախակի են լինում, իսկ վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ բացակայում են ճանապարհը կարգավորող-զգուշացնող ցուցանակները։ Մարդիկ չգիտեն, որ այդ հատվածը ոլորան է։  

նկար

--00—ԼՄ