Կոտայքում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը. կինը մահացել է, ամուսնու և դստեր վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

1

Հուլիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմանում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

1

Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Բ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն և 3 ամսական Ադելինա Բ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

1

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ փրկարարները 1.5 ժամից ավելի սպասել են, մինչ կժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կատարեին հոսանքազրկում, որ փրկարարները կարողանան այն հեռացնել վթարի վայրից։

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը վարորդի կինն էր, իսկ երեխան՝ նրանց աղջնակը։

1

--00—ԼՄ