Մահացել է երիտասարդ գիտնական Գարեգին Տեփանոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

Հունիսի 4-ին 29 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազնման բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Տեփանոսյանը: Մահազադը տարածել է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։



Գարեգին Տեփանոսյանը ծնվել է 1991թ.-ի դեկտեմբերի 27-ին ք.Երևանում:



2014թ.-ին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետը:  2017թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով կենսաբանական գիտությունների   թեկնածուի գիտական աստիճան:



2011թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում: 



Չնայած երիտասարդ տարիքին, Գարեգին Տեփանոսյանը հասցրել է գրանցել բազմաթիվ գիտական ձեռքբերումներ, հեղինակել և համահեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, 2021թ.-ին դարձել է ՀՀ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի հաղթող, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրերի:



ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ողջ անձնակազմը խորապես ցավում և սգում է Գարեգին Տեփանոսյանի անդառնալի կորուստը  և իր ցավակցությունն է հայտնում Գարեգինի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ընկերներին և ցանկանում ուժ ու կորով՝ այս սարսափելի փորձությանը դիմակայելու համար։



Հոգեհանգիստը տեղի կունենա հունիս 6-ին, ժամը 17:00-ին, «Զոլեր» սգո ծառայությունների համալիրում, (Երևան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք, Աջափնյակ վարչ. շրջան), հուղարկավորությունը` հունիսի 7-ին, 13:00-ին, նույն վայրից:

--00--ԿԿ