Նիկոլին մի՛ ընտրեք, նա դավաճան է իրավական առումով, սա նաև ազգի բարոյական հարց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

«Ես ասում եմ, թող ում ուզում են ընտրեն, բայց դավաճան Նիկոլին չընտրեն, որովհետև սա նաև ազգի բարոյական խնդիր է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

«Լևոնը կարող է ասել, որ ես ռուսական բազա եմ բերել ու դրա շնորհիվ հաղթել եմ պատերազմը: Քոչարյանը կարող է ասել, երբ ես գույք պարտքի դիմաց էի տալիս, ես դրանով 10 տարի ապահովել եմ անվտանգությունը: Իրենք գուցե ճիշտ են ասում, գուցե՝ սխալ, առերևույթ ես չեմ կարող այդտեղ դավաճանություն տեսնել, քննությունը կպարզի, իսկ Նիկոլը ասելու բան չունի: Եթե նախկին երեքին մենք բարոյական առումով կարող ենք ասել դավաճան, բայց իրավական առումով միայն Նիկոլն է դավաճան իր արարքով»,-ասել է Հարությունյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս