Կփորձեն պահել, բայց Նիկոլը կթռնի, մեզ խայտառակ փաստաթուղթ են պարտադրելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Այսօր վերականգնում են Լենին-Քեմալ 1921 թվականի պայմանագիրը։ Էրդողանը նշեց, որ պետք է առաջիկայում մեր տարածաշրջանում ստեղծվի խաղաղության և առաջընթացի պլատֆորմ, որտեղ լինելու են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և եթե կուզի, Հայաստանը՝ լավ իմանալով, որ Հայաստանը չգիտի՝ ինքը սովա՞ծ է, թե՞ քունն է տանում։ Կորոշի ռուսը, և դա ակնհայտ է արդեն»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

«Մենք պետք է խոսենք առաջիկա ամիսներին սպասվող այդ պլատֆորմից, որը մեզ հարկադրելու են։ Ուղղակի ես հույս ունեմ ու համոզված եմ, որ Նիկոլը մինչև էդ արդեն իշխանությունից թռնելու է»,- ասել է Հարությունյանը:

«Նիկոլին կփորձեն հունվար-փետրվար ամիսներին պահել, որ ստորագրել տան, բայց դեպքերն ու միջազգային գործընթացներն այնպես կզարգանան, որ Նիկոլն էլ կթռնի, և հուսով եմ, որ Արևմուտքը թույլ չի տա այդ խայտառակ պայմանագիրն այստեղ կնքեն, ըստ որի, հայ ազգը հավերժ, հազարամյակով մոռանալու է իր զարգացման հնարավորության մասին»,-հավելել է մեր զրուցակիցը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև արտաքին գործընթացներին վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ