Հազար տարի գնչուի պես ենք ապրել, եթե մեզ պետություն պետք չի, եկեք նոր հանրաքվե անենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Հազար տարի գնչուի պես ենք ապրել, եթե մեզ պետություն պետք չէ, եկեք նոր հանրաքվե անենք։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայ ազգը բարոյական արժեհանակարգ չունի, սեփական հայրենիքի վրա հաշվարկ են անում, և վերջին 2000 տարիներին միշտ էլ այդպես է եղել։  

Նրա կարծիքով, հայ ազգն ուրախանում է, երբ բոմբը գցում են ու երեխեն մահանում է․«Անբարոյական նկարագիր է, քանի որ տարրական կարեկցանք չունեն, իսկ մեր ժողովուրդն անձնազոհ չի, երբեք չի կանգնի տանկի առաջ»։ 

Հարությունյանը նաև նշեց, թե հայերը հոգով փչացած են, պետականության գաղափարը բացակայում է։

Մանրամասները՝ տեսանյութում։