Պլանավորված օպերացիան տապալվելու է․ Նիկոլին դրսից ստիպեցին գնալ Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

«Սյունիքի հետ կապված հատուկ պլանավորված օպերացիա կա, բայց հուսով եմ, որ այս անգամ դա կտապալվի, և չի լինի այն, ինչ տեղի ունեցավ Արցախում: Ինձ թվում է՝ Նիկոլին հանձնարարեցին գնալ Սյունիք, որ տեսանելի լինի դժգոհ զանգվածը, որովհետև ռուսները թուրքերի հետ համատեղ Սյունիքի հարցերը լուծելու ծրագիր ունեն, բայց մյուս կողմից էլ զոնդաժ անելու ցանկություն կա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

«Այդ պլանով Սյունիքն ուզում են դարձնել ինքնավար մարզ, կոնֆլիկտը խորացնել Հայաստանի կենտրոնական իշխանության հետ, պոկել այն Հայաստանից, որ այդ կերպ ավելի հեշտությամբ Սյունիքի հարցերը լուծեն»,-նշել է Հարությունյանը՝ կոչ անելով քաջ սյունեցիներին չտրվել որևէ աշխարհաքաղաքական սադրանքի:

Նրա խոսքով՝ Թուրքիան ՌԴ-ի հետ վերջին շրջանում շատ է մտերմացել, և ԱՄՆ-ն դրա համար Թուրքիային պատժելու է․ Բայդենի օգտագործած Ցեղասպանություն բառը հենց այս համատեքստում պետք է դիտել:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական վիճակին, նախընտրական պայքարին, իշխանության և ընդդիմության ներուժին, ինչպես նաև նշելով կկայանան արդյո՞ք արտահերթ խոհրդարանական ընտրություններ առհասարակ, թե՝  ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ