ՊՆ ղեկավարը մեկնել է Մոսկվա, իսկ Անդրանիկ Քոչարյանն առավոտյան է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Աժ-ում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ տեղի ունեցող խորհրդաժողովի շրջանակում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում տիրող լարված իրավիճակին։

«Այսօրվա մեր իրողությունները և իրավիճակները թելադրում են, որպեսզի ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները և դուրս գան դանդաղկոտության վիճակից, և դառնան ավելի կենսունակ, խնդիրներ լուծող»,-ասել է Քոչարյանը

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին Մոսկվայում է գտնվում ՀՀ ՊՆ ղեկավարի պոշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

«Պաշտպանության նախարարն առավոտյան նույնպես գտնվում էր շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։ Նախարարը կգա, և եթե նպատակահարմար գտնի, որոշ փակագծեր կբացի»,-ասել է Քոչարյանը, ապա հավելել, որ ոչ ոք չգիտեր, որ առավոտյան տեղի է ունեցել այն, ինչ անթույալտրելի է, և որ լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է միջադեպին՝ խստորեն դատապարտելով այն և պահանջելով 6 հայ գերիների անհապաղ վերադարձ։

--00—ԼՄ