Ադրբեջանը նպատակին չհասավ․ նրան զինադադար պարտադրվեց․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Քոչարյան

Այս անգամ Ադրբեջանի գործողություններն իրենց նպատակին չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները զարգացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ միջազգային հանրությունը գրեթե միշտ նույն ձևաչափով է արձագանքում՝ հանդարտության, զինադադարի խպահպանման կոչերի տեսքով․

«Մենք կարծում ենք, որ հարցը ռազմական լուծում չունի։ Այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին:  Խաղաղությունը նաև պարտադրում են, այն մեկ կողմի ցանկությամբ չէ»։

 --0—ՄՀ