Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի հետ հանդիպման ռուսական առաջարկը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

վաղ

Երևանը քննարկում է ռուսական կողմի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել Ռուսաստանում, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Տարբեր առաջարկներ, քննարկումներ կան, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում, հետևաբար այստեղ խնդիրներ չկան, ուղղակի տեխնիկական պայմանավորվածություն կա, հայկական կողմը ոչ մի առաջարկ չի մերժում, աշխատանքներ են տարվում»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։

--00—ԼՀ