Վաշինգտոնն ու Մոսկվան չեն վստահում ՀՀ իշխանություններին, Նարիշկինն ու Բըրնսը եկել էին ստուգումների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Վաշինգտոնն ու Մոսկվան չեն վստահում ՀՀ իշխանություններին, Նարիշկինն ու Բըրնսը եկել էին ստուգումների: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ը հայ-թուրքական սահմանի բացումով փորձում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից։ 

Խոսելով տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի վերաբերյալ՝ Զաքարյանը նշեց, որ ԱՄՆ-ին ձեռք է տալիս հայ-ադրբեջանական պատերազմը, քանի որ դա երկրորդ ճակատ կլինի ռուսների համար։ 

Բանախոսի պնդմամբ՝ Ադրբեջանը ներկայումս դարձել է ԵՄ-ի ամենավստահելի գործընկերը, իսկ Եվրոպան թքած ունի հայ ժողովրդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։