Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

257603

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ՅՄ