ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Եթե ՔՊ-ն ամբողջ վարչական ռեսուրսն ու իշխանական լծակն օգտագործելով չի կարողացել ընտրվել, ուրեմն պետք է արտահերթ ընտրություններ լինե՞ն, հիմա էլ ընդդիմությունն է մեղավո՞ր, որ հաղթել է ընտրություններում, իրենց պահվածքն անլուրջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Սարիկ Մինասյանի այն հայտարարության մասին, թե նոր ընտրություններ են պետք Գյումրիին։
Նշենք, որ այսօր Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. ավագանին քիչ հետո համայնքապետ կընտրի։
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները մասնակցում են նիստին, ներկա չէ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
«Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ու տապալել ՔՊ-ին, և դրա համար ես ուրախ եմ։ Գյումրին ու Փարաքարը պետք է օրինակ ծառայեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ Երևանին, ընդ որում՝ Երևանում միայն 9 տոկոս ունեն ու զավթել են իշխանությունը, նույնն էլ ուզում էին անել Գյումրիում»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ