Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Էմիլ Մ.-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nissan»-ն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսյանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Համլետ Սարգսյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո «BMW»-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է, ու ասում էր, որ ինքնազգացողությունն է վատացել, ու նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: 

Նա պարեկներին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է իր ավտոմեքենայի առաջ շուն կամ կատու հայտնվելը: 

–00–ԱՀ