«Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

dd

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գնված բաճկոններից եւ ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։ Այս մաաին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային եւ ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաեւ «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձեւական մրցույթով, միանձնյա որոշմամբ:

«Կասկադի» վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել՝ «Կասկադը» Գրիգոր Տեր-Զազարյանից եւ, փաստորեն, նաեւ Նաիրի Սարգսյանից փրկելու համար»։

Ավելին՝ օրաթերթի ասյօրվա համարում։ 
 

--00—ՍՊ