ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Լսելու ենք բոլորին, քննարկելու ենք ցանկացած հարց, որը բխում է քաղաքի շահերից, չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, պետք է լծվենք այս ծանր աշխատանքին։ Այս մասին Գյումրու ավագանու անդրանիկ նիստին հայտարարեց «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Նշենք, որ այսօր Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. ավագանին քիչ հետո համայնքապետ կընտրի։
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները մասնակցում են նիստին, ներկա չէ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
«Ընտանիքիս հետ մինչ օրս խռով եմ, մարմնիս մեջ 5 հատ փամփուշտ է եղել քաղաքապետ աշխատելու ժամանակ, քանի որ ճշմարտությունն եմ պահել, քաղաքական պատվեր էր։ Տեսնելով, թե ուր է գնում հայոց նավը, ուր են մեզ տանում առաջադրել եմ իմ թեկնածությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ