ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի նաև Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը՝ նույնպես պլանային աշխատանքներով պայմանավորված։
--00—ՅՄ