Հայաստանին վերաբերվող տարբեր սցենարներ կարող են լինել՝ կախված Ուկրաինայի իրավիճակից. Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հարավային Կովկասում, այդ թվում և Հայաստանում սպասվող փոփոխությունները մեծապես կախված են Ուկրաինայի իրավիճակից։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հատուկ գործողությունից հետո Մինսկի խումբը, որը շատ փորձությունների է ենթարկվել՝ Ապրիլյան պատերազմ, Արցախյան երկրորդ պատերազմ, այլևս չի գործում»,- ասել է Մարկեդոնովը։

Ռուս քաղաքագետը կարծում է, որ 2020-ի պատերազմին Ռուսաստանի՝ բաց մասնակցության դեպքում կարող էր լինել Թուրքիայի, իսկ դա նշանակում է՝ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ առճակատում․ առանց այն էլ Ադրբեջանում շատերը կարծում են, որ Մոսկվան Ալիևից հաղթանակը խլել է։

Մանրամասները՝ տեսանյութում։