Ռուսական կոնտինգենտը Արցախում օդի մեջ է՝ հստակեցում չկա, երկարացվելո՞ւ է իրենց մանդատը, թե՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

«Այս պահին օրակարգ թելադրողը Ադրբեջանն է, հայկական կողմը կատարում է նրանց բոլոր պահանջները՝ վախենալով պատերազմից։ Ադրբեջանը պահանջում է Երևանը, Կոնդը, եթե պատերազմից վախենալու տրամաբանությամբ շարժվենք, պետք է Երևանը տանք»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

«Հիմա Մեղրիից Ագարակ ճանապարհին ստուգումներ են անցկացվում, ՌԴ սահմանապահ կոնտինգենտը ստուգում է հայկական մեքենաները, պատրաստվում է «Սյունիքի միջանցք»-ի գործընթացը, պարզ է, որ ժողովրդի թիկունքում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի օգտին»,- նշեց Միքայելյանը:

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, քաղաքագետը նշեց, որ իր համարր հասկանալի չէ, երբ ասվում է՝ ՌԴ-ն երբեք Արցախից չի հեռանա, ըստ նրա՝ եթե ՌԴ-ում ներքին լուրջ փոփոխություններ տեղի ունենան՝ իշխանափոխություն լինի կամ Ուկրաինայում պարտություն կրեն, հնարավոր է խաղաղապահները հեռանան, իսկ նրանց հեռանալով՝ արցախցիները նրանց հետ դուրս կգան։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է քայլեր ձեռնարկվի։

«Ռուսական կոնտինգենտը օդի մեջ է՝ ՀՀ-ից հստակեցում չկա, երկարացվելո՞ւ է նրանց մանդատը, թե՝ ոչ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։