Ադրբեջանական բիզնեսը մի հրամանով ներդրումներ կանի Սյունիքում, բիզնես շահեր ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Ադրբեջանական բիզնեսը մի հրամանով ներդրումներ կանի Սյունիքում, բիզնես շահեր ունեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

Փորձագետի համոզմամբ` Ադրբեջանն ու Թուրքիան ներկայումս իրենց առջև խնդիր են դրել տնտեսական էքսպանսիայի ենթարկել Սյունիքը, սա երկարաժամկետ գործընթաց է, որի ուղղությամբ հստակ հաշվարկ են արել։

Էլիբեկովայի կարծիքով` Ադրբեջանը չի պատրաստվում գնալ խաղաղության և այս առումով հարց է ծագում, թե ապագա պատերազմում արդյոք Նիկոլ Փաշինյանը կկարողանա պատասխանատվություն վերցնել իր անգործության համար, օրինակ՝ երբ բանակն անպատրաստ լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։