Խաղաքարտերը հայկական կողմի ձեռքում են, ազդակ կա՝ բանակցությունները կվերսկսվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Իրավիճակը կամաց-կամաց փոխվում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հայտարարությունը ստիպեց, որ իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն հանդարտվի։ Սա ազդակ է՝ սկսվում են ինչ-որ բանակցություններ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։ 

«Հայկական կողմին հաջողվեց աշխարհին հասցնել, որ այս պատերազմում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկաններ կան և որ Թուրքիան անմիջականորեն Ադրբեջանի հետ միասին դարձավ կողմ ռազմական գործողություներին։ Եթե բանակցություները վերսկսվում են, ուրեմն միայն այն նախապայմանով, որ Արցախի ղեկավարությունը պետք է լինի բանակցային գործընթացի մասնակից։ Այս փուլում սա պետք է լինի մեր անբեկանելի պահանջը։ 

Կարծում եմ՝ բոլոր խաղաքարտերը հայկական դիվանագիտության ձեռքում են, որովհետև պարզ էր, որ հարձակվողն ադրբեջանական կողմն էր։ Դրա բոլոր ապացույցները ներկայացվել են միջազգային հանրությանը»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ