Հայ֊թուրքական գործընթացը դանդաղել է, թուրքերը զբաղված են ավազահատիկ հաշվելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Հայ-թուրքական գործընթացը դանդաղել է, թուրքերը զբաղված են ավազահատիկ հաշվելով: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ թուրքերը կարծես թե առաջ են քաշում Կարսի պայմանագրի նախապայմանը, իսկ Ռուբինյան-Քըլըչ ֆորմատը զուտ ընթացակարգային բնույթ ունի, որևէ կերպ գործընթացը առաջ չի գնում։

Ըստ փորձագետի՝ այս իրավիճակը պայմանավորված է ուկրաինական պատերազմով, մինչև պատերազմը գործընթացը շատ ավելի արագ էր։

Մանրամասները՝ տեսանյութում։