ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցչի օգնական Ալի Սայդաևն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել էթնիկ ադրբեջանցու և առևանգել նրա մեքենան։ Այս մասին հայտնում է Кавказ.Реалии-ն:
«Սայդաևը ոստիկանի հետ նստած է եղել «Твоя Чайхона» սրճարանում: Հասունացել է կոնֆլիկտ, որի ընթացքում կասկածյալները տղամարդուց մեկ միլիոն ռուբլի են հափշտակել ու առևանգել Lexus մակնիշի ավտոմեքենան: Կոնֆլիկտը վերածվել է կռվի, ինչի հետևանքով կոտրվել է ադրբեջանցու ծնոտը: Կասկածյալները վերցրել են նրա մեքենան և դիմել փախուստի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Միջադեպից հետո ոստիկանը հեռացվել է աշխատանքից:
--00—ՄՀ