Կուսակցությունները, դաշինքները գրանցման փաստաթղթերը ԿԸՀ պիտի ներկայացնեն մինչև մայիսի 26-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ.՝ ժամը 18:00-ն։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից 17.00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ:

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

Դիմումի ձևերը՝ ստորև։

--00—ԼՄ