Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։

ԿԸՀ նիստում որոշումը միաձայն ընդունվեց։  ԿԸՀ-ին ընտրախախտումների վերաբերյալ ներկայացվել էր 4 դիմում, որից մեկը ժամկետների պատճառով մերժվել էր։

Քննվել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» կուսակցության դիմումները։

--00—ՄՀ