Փաշինյանը և իր ընտանիքը Սևանի և Երևանի ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

կոլաժ

Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել իշխանությունից.Այս մասին  ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։

Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել հազարավոր երիտասարդ մարդկանց արյան և կորսված հայրենիքի վրա քարշ եկող, մահ և ավերածություններ բերող իրենց իշխանությունից»,-գրել նա։

 --00—ՄՀ