1-ին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը -6,7 % անկումից հասել է -2 %-ի. Արամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

վարդան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՎԾ-ի տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշների վերաբերյալ։

«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշները: Ինչպես որ ակնկալվում էր, հունվա-փետրվար ամիսների կուտակային -6.7 % անկման փոխարեն առաջին եռամսյակով ունեն -2.0 % անկում:

Արդյունաբերություն , -7.9% անկման փոխարեն -3.9% անկում:

Գյուղատնտեսություն, -1.0% անկում առաջին եռամսյակի արդյունքներով:

Շինարարություն, 1.0% աճի փոխարեն 4.7% աճ:

Ծառայություններ, -12.5% անկման փոխարեն -8.1% անկում:

Առևտուր, -11.3% անկման փոխարեն, -5.6% անկում:

Հիշեցնեմ, որ հունվար-փետրվար ամիսների համեմատ եռամսյակի արդյունքներով ցուցանիշների բարելավումները կրում են բազային էֆֆեկտի ազդեցությունը (տես նախորդ հրապարակման գրաֆիկները)»,-գրել է Վարդան Արամյան:

--00—ԼՄ