Կաթնամթերքն օգոստոսին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

ԱՎԾ

2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 3.93%: Այս մասին հայտնում են ԱՎԾ-ից: Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.4 տոկոսային կետով:

2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ նվազել է 20.7%-ով, իսկ 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0% գնաճ:

2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

--00--ԱԹ