Որքա՞ն գումար են ծախսել մարզերում և Երևանում՝ 2016-ին և 2019-ին. ԱՎԾ տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

սպառողական ծախսեր

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի: 24news-ը ներկայացնում է այդ տվյալներն՝ ըստ տարիների (2016-2019 թթ.):

Եթե Երևանում տնային տնտեսության մեկ շնչին հասնող սպառողական ծախսը 2016-ին 55 428 դրամ էր, ապա 2019-ին 59 986 դրամ է:

Արագածոտնում 2016 թ. 37 615 դրամի փոխարեն 2019-ին այդ ցուցանիշը եղել է 31 707 դրամ:

Արարատի մարզում պատկերը հետևյալն է. 2016 թ.՝ 48 491 դրամ, 2019-ին՝ 45 282 դրամ:

Արմավիրում անվանական սպառողական ծախսը՝ մեկ շնչի հաշվով, 2016-ին եղել է 35 689 դրամ, 2019-ին՝ 46 951 դրամ:

Գեղարքունիքի մարզում 2016-ին մեկ շնչին հասնող սպառողական ծախսը 36 556 դրամ էր, իսկ 2019-ին՝ 28 646 դրամ:

Լոռու մարզում 2016-ին արձանագրված 37 969 դրամ ծախսի դիմաց 2019 թ. այդ ցուցանիշը հասել է 42 001 դրամի:

Կոտայքում հետևյալ պատկերն է. 2016 թ.՝ 40 187 դրամ, 2019 թ.՝ 39 495 դրամ:

Շիրակի մարզում նշված ցուցանիշներն են. 2016 թ.՝ 33 931 դրամ, 2019 թ.՝ 31 665 դրամ:

Եթե Սյունիքում տնային տնտեսության մեկ շնչին հասնող սպառողական ծախսը 36 972 դրամ էր, 2019 թ.՝ 51 345 դրամ է եղել:

Վայոց ձորում 2016-ի 39 070 դրամի դիմաց 2019-ին 59 023 դրամ ծախս է արձանագրվել՝ մեկ շնչի հաշվով:

Տավուշում հետևյալ պատկերն է. 2016-ին՝ 31 719 դրամ, 2019՝ 51 802 դրամ:

ԱՎԾ

--00--ԱԹ