ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել La Repubblica-ին՝ անդրադառնալով Հայաստանի հավաքակնի ավագ Հենրիխ Մխիթարյանին. գրել է Armsport.am-ը։
Որքանո՞վ է կարևոր Մխիթարյանն թիմի համար:
Հիանալի խաղացողները միշտ էլ կարևոր են, նաև այն պատճառով, որ նրա պես տաղանդավորներ քիչ ունենք: Բացի այդ, նա իսկապես մտածում է ազգային հավաքականի մասին, ինչպես իր բոլոր խաղընկերները: Սերը մեր երկրի մարզաշապիկի նկատմամբ այն կողմերից մեկն է, որը մեզ որոշակի առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ:
Հենրիխը բաց նամակ է գրել նաև Թրամփին, Պուտինին և Մակրոնին ՝ խնդրելով նրանց դադարեցնել պատերազմը։
Ես անձամբ շնորհավորեցի նրան, որ նա դա արեց, երբ նա հավաքակնի կազմում էր: Այն ամենը, ինչ նա ասում կամ անում է, հսկայական ազդեցություն ունի:
--00—ՄՀ