Ռուսաստանի հայերի միությունը քննարկում է անօթևան արցախցիների համար գյուղի հիմնման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

գյուղ

Ռուսաստանի հայերի միությունում մարտի 24-ին տեղի է ունեցել տեսախորհրդակցություն` տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների հետ, որին մասնակցում էին նաև Խորհրդի անդամները: Ինչպես հայտնում են միությունից, խորհրդակցությունը վարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարցեր, որ կապված են ընթացիկ տարում կազմակերպության գործունեության հետ, որ վերաբերում են Հայաստանում ու Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը, մասնավորապես` քննարկվել է Արցախում փոքրիկ գյուղի շինարարության նախագիծը: Այդ գյուղում պետք է տեղավորվեն արցախցի այն ընտանիքները, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մնացել են առանց կացարանի: Քննարկվել են նաև զոհերի և վիրավորների ընտանիքներին աջակցության տարբեր ծրագրեր:

--00--ԱԹ