Այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

թագուհի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։

Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։

Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։

Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»։

--00--ԱՀ