Լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում. Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 1, 24News

download (1).jpg

Ըստ ստացվող տեղեկատվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։ Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։

Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։ Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից»,-գրել է Գեղամյանը։ 

--00--ԶՀ