Ահա քարտեզներից մեկը, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը ի հաշիվ ՀՀ-ի, Իրանի և Վրաստանի

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

default.jpg

Մեր տարածաշրջանի վերաբերյալ Ադրբեջանում ու Թուրքիայում առկա քաղաքական իրական պատկերացումների մասին երբեմն ավելի խոսուն են վկայում այն քարտեզները, որոնք լայնորեն տարածվում են թե՛ որոշում կայացնողների, թե՛ հասարակ ժողովրդի շրջանում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
 

1

Նա նաեւ նշել է. «Ահա դրանցից ամենահայտնիներից մեկը, որում երևում է, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի։

Սրա քաղաքական առաջին հիմնավորումներից մեկը տրվել է դեռևս 1920 թ. ապրիլի 8-ին Ադրբեջանի հանրապետության հիմնադիրներից Մ. Ռասուլզադեի կողմից. «Թուրքիան խնդիր է դրել ստեղծել Հարավ-արևմտյան Ադրբեջանի, որի մեջ կմտնեն Էրևանի և Թիֆլիսի (Ախալքալաքի և Ախալցխայի շրջաններ) նահանգների մի մասը և Ադրբեջանի Հանրապետությունը, որին դրանից առաջ պետք է միանան հարավ-արևմտյան Ադրբեջանը, Աջարիան, իսլամաբնակ Թերեքը, Դաղստանը, Ղարաբաղը, պարսկական Ղարադաղը, Թավրիզը, Մարաթը։ Այս միջոցով պետք է ստեղծվի մեծ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորության ներքո»։

Մենք հիմա ականատես ենք լինում ոչ թե միայն նրան, թե ոնց է սա իրականություն դառնում, այլև ինչպես են դրան նպաստում ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները»։

 --00--ԶՀ