Մենք միշտ Հայոց ցեղասպանությանը ընկալել ենք որպես մեր սեփական ցավը և դժբախտությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

յ

«Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ և դժբախտություն»։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյան ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։

«Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, բարեկամ հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց սփյուռքի համար»,- ասել է նա։

--00—ԼՀ