ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը:
Հիշեցնենք, որ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան աստղեր Օսկայ Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ժեյմս Քրոմվելը և շատ այլ դերասաներ:
--0--ԱՀ