Ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը լարված ու ագրեսիվ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Արարատ Միրզոյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։

Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար։

Ավելի ուշ ընդդիմությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն, սակայն ՔՊ-ն մերժել է եւ չի մասնակցել քվեարկությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ