Անժելա Էլիբեգովան ԱԱԾ-ում բացատրություն է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր փաստաբան Միքայել Շխիմյանի հետ միասին կրկին ԱԱԾ-ում էինք, բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ կապված։ Հուսամ քրեական գործ կհարուցվի, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ 
Նաև, իհարկե, հիշացրեցի հեռախոսիս ու համակարգչիս մասին, որոնք դեռ ԱԱԾ-ում են»։

 --00—ՄՀ