«Իմ քայլում» բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից և դեմ քվեարկել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։ Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։

Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի են ստորագրողները, եւ նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաեւ մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից եւ հայտարարել, որ դեմ կքվեարկեն։ Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաեւ սրանով է պայմանավորված եղել: Ի վերջո, ներկայացվել է 44 հոգու ստորագրությամբ։

Ի դեպ, երեկ ՍԴ-ի ստեղծման 24-ամյակն էր, եւ Սահմանադրական դատարանում այդ առիթով ֆուրշեթ է եղել, շամպայն են բացել` միմյանց շնորհավորել: Հարցին` դրսից հյուրեր չե՞ն եղել,  ասացին․ «Ոչ, մենք մերոնցով էինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում