Հայաստանում կատարվողի հետևանքով ԼՂ հարցով պայմանավորվածությունների խախտման վտանգ դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Լեռնային Ղարաբաղի հարցով բոլոր պայմանավորվածություններն առայժմ պահպանվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով ԼՂ շուրջ պայմանավորվածությունների խախտման վտանգ Կրեմլը դեռ չի տեսնում»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է՝ կարևոր է շարունակել գնալ ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածության իրականացման ուղով:

--00--ԱԹ