ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է ՀՀ և Ադրբեջանի համաձայնության դեպքում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Պեսկով

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության պարագայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նշենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման հարցը:

--00--ԱԹ