Ես վերադարձել եմ մեծ քաղաքականություն. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

Քոչարյան

Հայաստանում այժմ ուժեղ և հասկանալի անհատների խիստ կարիք է զգացվում: SputnikArmenia-ի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ այդ իսկ պատճառով խորհրդարանական նոր ընտրությունները երկբևեռ կլինեն` ներկա իշխանությունների և նրանց հակապատկերների միջև:

«Մարդիկ տեսան ամբոխավարության համը, տեսան նաև գունավոր հեղափոխությունների ու անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքների համը: Ճոճանակը թեքվել է այլ ուղղությամբ, այժմ բոլորովին այլ տեսակի պահանջ կա, բոլորովին այլ թիմերով»,- նշել է նա:

Քոչարյանը մասնավորեցրել է` խոսքը արհեստավարժ կառավարիչների թիմի մասին է, մարդկանց, որ կամք ունենք, որ ընդունակ են ճշմարտությունն ասել` նայելով իրենց հակառակորդի աչքերին: Այդպիսի թիմ, ըստ Քոչարյանի, Հայաստանում կա:

 

--00--ԱԹ