Մոսկվայի դատարանը որոշեց՝ Նավալնին 3.5 տարով կազատազրկվի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Նավալնի

Մոսկվայի դատարանը քիչ առաջ որոշեց Ալեքսեյ Նավալնու պայմանական դատապարտվածությունը փոխարինել իրականով: Ըստ որոշման՝ Նավալնին 3.5 տարի անց է կացնելու բանտում, հայտնում է Տասսը:

«Դատարանը որոշել է ФСИН -ի (Պատիժների կատարման դաշնային ծառայություն) միջնորդությունը՝ Նավալնի Ա. Ա. - ի պայմանական ժամկետին փոխարինելու վերաբերյալ։ Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա համար խափանման միջոց ընտրել կալանավայրում», - որոշումն ընթերցել է դատավոր Նատալյա Ռեպնիկովան:

--00--ԱՀ