Տեսե՛ք՝ ո՞ւմ են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում. Սոլովյովը՝ Հանրայինի ռեպորտաժի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

Վլադ

«Соловьёв LIVE» յութուբյան ալիքի եթերում ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում Ալեքսեյ Նավալնիին ռեպորտաժում ընդգրկելուն:

«Այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսե՛ք՝ ո՞ւմ են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է «Хач»-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

Ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժ էր պատրաստել, որում ներառված է եղել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ՝ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում»,-ասել է Նավալնին։

Նշենք, որ, ՌԴ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ընտրողների 78.03 %-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, դեմ է քվեարկել 21.16 %-ը:

--00—ԼՄ