Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ինքնաթիռ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինում։ Այս մասին Interfax-ի հաղորդմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։

Գերմանիան օգոստոսի 21-ի առավոտյան բժշկական ինքնաթիռ է ուղարկել Օմսկ, Նավալնիին բուժման նպատակով Բեռլին տեղափոխելու համար

Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը վատացել է օգոստոի 20-ին Տոմսկից Մոսկվա չվերթի ժամանակ։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնին հոսպիտալացվել է։

Յարմիշի խոսքով՝ Նավալնին թռիչքի օրը ոչինչ չի կերել, միայն թեյ է խմել, որը խոսնակը գնել էր Տոմսկի օդանավակայանից։ Նա կասկածներ ուներ, որ Նավալնիին հնարավոր է թունավորել են։

Նրա օրգանիզում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։ Այս պահին հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է։

--00—ՄՀ